«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից դեպի բնակավայրեր տանող ավտոճանապարհները կբարեկարգվեն

2017 թ-ի դեկտեմբերի 14-ին կառավարությունն անդրադարձել էր քաղաքների մուտքի և ելքի ճանապարհներին ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարելավմանը։ Հաշվի էր առնվել հատկապես այն հանգամանքը, որ այս տարի 3 խոշոր իրադարձություններ են տեղի ունենալու Հայաստանում և զբոսաշրջային այցերը, նախատեսվում է, որ շատ կլինեն։ Այս մասին մարտին 1-ին՝ գործադիրի հերթական նիստին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Հաշվի առնելով, որ հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել բարեկարգման աշխատանքները՝ հանձնարարում եմ՝ ֆինանսների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, առաջարկում եմ՝ Երևանի քաղաքապետին, մեկամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհահատվածի բարեկարգման, ճարտարապետական լուծումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Առաջարկ արվեց նաև Գյումրիի քաղաքապետին առավելագույնը երկու ամսում «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի և հարակից տարածքների, ինչպես նաև Երևան տանող ճանապարհների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ավարտը։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել