Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորիչի փողոց խաչմերուկի ավտոճանապարհային գետնանցման և Պարոնյան փողոցի հեղեղատար համակարգի ու անձրևաընդունիչ հորերի կառուցման նպատակով Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորիչի փողոց խաչմերուկում 2018 թվականի մարտի 3-ից 2 ամիս ժամանակով՝ մինչև շինարարության ավարտը, կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։
Փոփոխության անդյունքում կդադարեցվի երթևեկությունը նշված գետնանցման դեպի Հաղթանակի կամուրջ ուղղության երթևեկելի մասով, իսկ Հաղթանակի կամուրջից դեպի Խորենացու փողոց ուղղության տեղամասով երթևեկությունը կկազմակերպվի երկկողմ՝ յուրաքանչյուր ուղղությամբ մեկ գոտիով:
Միաժամանակ՝ նշված ուղղություններով կթույլատրվի երթևեկել նաև գետնանցման վերևի հատվածով, որի համար նշված խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմում կկատարվի համապատասխան փոփոխություն, կտեղակայվեն անհրաժեշտ ճանապարհային նշաններ և գծանշումներ: