ԱԺ-ում քննարկվում է ՀՀ չորրորդ նախագահի ընտրության հարցը

Այսօր Ազգային Ժողովում սկսվել են Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումները։

Նշենք, որ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:

2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը: Ազգային ժողովը ՀՀ չորրորդ նախագահին ընտրելու է մարտի 2-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել