8 օրենքի նախագիծ ընդունվեց, մեկը՝ մերժվեց. ԱԺ-ում քվերակում են քննարկված օրինագծերի համար

ԱԺ-ում քվեարկության դրվեցին նախորդ նիստին քննարկված օրինագծերը:

Պաշտոնական վիճակագրության մասին օրենքի նախագիծը ընդունվեց 68 կողմ, 2 դեմ, 14 ձեռնպահ ձայնով:

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունվեց 95 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ընդունվեց 89 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նույնպես ընդունվեց 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին 89 կողմ, 6 դեմ, 0 դեմ ձայնով:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գևորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի և Շաքե Իսայանի հեղինակած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին  օրենքի նախագիծը չընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ 34 կողմ, 62 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծը միաձայն անցել էր և ստացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց 90 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայնով:

Այսօր՝ մարտի 1-ին ընդունվեց նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին  օրինագիծը՝ 61 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը նույնպես ընդունվեց՝ 88 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել