Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ կհաստատվեն

Կառավարության հերթական նիստին՝ մարտի 1-ին, գործադիրը կքննարկի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ներկայացված «Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած հիդրոէներգետիկան համարվում է էկոլոգիապես մաքուր և միտված է CO2 ջերմոցային գազերի դեպի մթնոլորտ արտանետումների կրճատմանը, այնուամենայնիվ, վերջին տարիներին ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով գետային հոսքի նվազման պատճառով ՓՀԷԿ-երի շահագործումը բացասական ազդեցություն է ունենում էկոհամակարգերի վրա (մասնավորապես ջրային էկոհամակարգերի):

Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար չափորոշիչներ, որոնք կկանխարգելեն կամ կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները:

Նշենք, որ «Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը`  փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման դեպքում:

Նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել