Փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատական նիստերի դահլիճը 06.07.2017թ. լքելու համար կարգապահական պատասխանատվության են ենթարկվել փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը: Խորհրդի որոշումների մեջ ամրագրված է, որ գործի նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև փաստաբանների պալատի  խորհրդի կողմից քննության ընթացքում պատասխանողները բացատրություն չեն ներկայացրել:

Հիշեցնենք, որ փաստաբան Երվանդ Վարոսյանը  Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպանն է, իսկ Լուսինե Սահակյանը Արայիկ Տիբուշի Հակոբյանի և Մարտիրոս Վլադիմիրի Հակոբյանի:

Որպես տույժ նրանք ստացել են նկատողությունը:

Ծանոթություն. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն կետով նախատեսված բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել