Պայմանը պետք է, որովհետև պետական համակարգը կդառնա ծերանոց և շատ մարդիկ այդտեղից դուրս չեն գնա. Հակոբ Հակոբյան

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 28-ին,  քննրակվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը:

Գործող օրենքով արգելվում էր հանրային ծառայողին կենսաթոշակ ստանալ, եթե նա այլ տեղից վաստակ ունի: Այս նախագծով վերացվում է այդ սահմանափակումը: Մնում է միայն այն սահմանափակումը, որ նախկին հանրային ծառայողը այդ կենսաթոշակը չի ստանա, եթե այլ հանրային աշխատանքի անցնի:

Պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ ընդամենը հակասահմանադրական օրենքին փոխարինում է ավելի քիչ հակասահմանադրական օրենքը. «Ինչո՞ւ այդ սահամանփակումները չեն հանվում, չէ որ կենսաթոշակը մարդու սեփականությունն է»:

Արտակ Զեյնալյանին հակադարձեց պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

«Այն քաղաքացիները, ովքեր աշխատել են և հասել են կենսաթոշակի տարիքի, նրանք ստանում են բարձր կենսաթոշակ: Եթե նախկինում մենք նրանց կենսաթոշակ չէինք վճարում, այսինքն բարձր կենսաթոշակ ստացողներին վճարում էինք, իսկ ցածր կենսաթոշակ ստացողներին չենք վճարում, հիմա բարձր կենսաթոշակ ստացողին էլ ենք վճարում, բայց պայմանով, որ պետական համակարգում չպետք է աշխատի: Պայմանը պետք է, որովհետև պետական համակարգը կդառնա ծերանոց և շատ մարդիկ այդտեղից դուրս չեն գնա: Մեզ մոտ կենսաթոշակը սեփականություն է միայն կուտակայինի դեպքում»,-նշեց պատգամավորը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել