Գևորգ Կոստանյանը ընտրվել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Միակ թեկնածուին կողմ է քվերակել 63, դեմ՝ 30 պատգամավոր:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկակացրել: ԱԺ-ն նրան առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 անդամից: Դատարանի անդամները պաշոնավարում եմ մինչև 70 տարին լրանալը, 2005 թվականի փոփոխություններով նրանք պաշտոնավարում են միչև 65 տարին լրանալը: Օրենքով, եթե որևէ դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա իր վարույթում ունի որևէ գործ, ապա նրա պաշտոնավարման ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավել, քան 6 ամիս: Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի 70 տարին լրացել է 2017 թվականի հոկտեմբերի 15-ին: Հրայր Թովմասյանը այս պաշտոնում առաջադրվել է փետրվարին 12-ին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել