Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական բանակի դիրքերի և ՀՀ Տավուշի մարզի գյուղերից մեկի ուղղությամբ՝ հրաձգային զենքից: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակի տակ մասամբ հայտնվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։ Հիմնականում հրաձգային զենք է կիրառվել»,- նշել է Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն այժմ հանգիստ է, տուժածներ չկան: Զոհեր, վիրավորներ, տուժածներ չունենք։
Եվգենյա Համբարձումյան