Ընտրվելու դեպքում պետք է անեմ ինձնից կախված ամեն ինչ՝ ՀՀ-ում արդարադատության իրականացման որակը բարձրացնելու համար. Հայկ Հովհաննիսյան

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 27-ին, ելույթ ունեցավ նաև բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Հայկ Հովհաննիսյանը:

«Այս առաջադրմանը մոտենում են պատասխանատվության բարձր գիտակցմամբ և զգացումով: Ձեր առջև է իմ կենսագրությունը, ինչի կապակցությամբ թույլ տվեք ընդգծել միայն, որ ունեմ մասնագիտական աշխատանքի շուրջ 20-ամյա փորձ, ինչպես նաև մեծ ձգտում՝ բարձրագույն դատական խորհրդի աշխատանքներում ներդնելու թե՛ տեղական, թե՛ միջազգային ասպարեզում իմ կողմից կուտակած գիտելիքներս և փորձս: Ընտրվելու դեպքում պետք է անեմ ինձնից կախված ամեն ինչ ՀՀ-ում արդարադատության իրականացման որակը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար, որպեսզի անկախ և կայացած դատական իշխանության հանդեպ ձևավորվի համընդհանուր վստահության մթնոլորտ»,-նշեց Հայկ Հովհաննիսյանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել