Իմ քաղաքական պատմությունը, կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս. բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկանծուի ելույթը՝ ԱԺ-ում

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 27-ին, ելույթ ունեցավ նաև բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը:

Լիպարիտ Մելիքջանյանին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ նա «Ելք» դաշինքի նախընտրական ցանկով մասնակցել է ԱԺ ընտրություններին:

«Այսինքն՝ Դուք նոր Սահմանադրությամբ տեսնում եք ռեալ հնարավորություն՝ դատական համակարգի անկախության ուղղությամբ աշխատանքներ կատարելու, և Ձեր քաղաքական հայացքներն ամենևին խոչընդոտ չե՞ն այս պաշտոնը զբաղեցնելու համար»,-հարցրեց պատգամավորը:

«Իմ քաղաքական պատմությունը, կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս, որևէ կուսակցության անդամ չեմ եղել, քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, պարզապես ԱԺ ընտրությունների ժամանակ իմ անունը ներառվել է «Ելք» դաշինքի ընտրությունների ցուցակում, և ընտրության ժամանակ ես առաջադրել եմ իմ թեկնածությունը Իջևանում՝ որպես ռեյտինգային թեկնածու և իմ աջակցությունը հայտնելու պարզապես «Ելք» դաշինքին»,-ասաց նա:

Լիպարիտ Մելիքջանյանը նշեց, որ բարձր է գնահատում «Ելք» դաշինքի աշխատանքը, բայց իր քաղաքական կենսագրությունն այդ մեկ ամսով փակվել է, և մոտակա հինգ տարիներին քաղաքական գործունեությունը փակ է:

Նա ասաց, որ կարող է և քաղաքական հայացքներով համակրում է «Ելք» դաշինքի գործունեությունը, բայց իր համար քաղաքական էջը փակ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել