«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակն է ստացել ևս 6 տնտեսվարող. ՊԵԿ

Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 6-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող
հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 7-ի դիմումն ուսումնասիրման փուլում է: 2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 236 տնտեսվարող, 164-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

1. ԵՂԻՍԱԲԵԹ ԱԼՄԱԶՅԱՆ ԱՁ
2. ԿԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՁ
3. «ԻԶԻԼԻՆԿ» ՍՊԸ
4. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ
5. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
6. «ՎԻՆԹԵՐ ՖԼԱՈՒԵՐ» ՍՊԸ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել