Խորհրդարանը քննարկում է Ընտրանական օրենսգրքի նոր նախագիծը լիագումար նիստ մտցնելու առաջարկը

Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 27-ին, քննարկվում էր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հեղինակած Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը:

Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ  այս ընտրական օրենսգրքով գնալ հաջորդ ընտրություններին, նշանակում է ունենալ հերթական այլասերված ընտրությունները. «Երբ մեր գործընկերները խոսում են քաղաքական կոնսեսուսի մասին՝ նշելով կոնսենսուսի կարևորությունը, ես կարող եմ նշել, որ մենք ունենք քաղաքական կոնսեսուս ռեյտինգային ցուցակները վերացնելու -1: Այսինքն, խորհրդարանում ներկա բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից կողմ են տարածքային ցուցակները հանելուն, կողմ են անցնելու՝ համամասնական ընտրակարգի»:

Պատագամավորին հակադարձեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նույն Դանիայիում, Շվեդիայում, որտեղ գործում է համամասնական ընտրական կարգ, բաց ցուցակներով քվերակությունը համարվում է ամենաժողովրդավարական մոդելներից մեկը և դա այն պատճառով, որ ոչ թե կուսակցությունն է որոշում ինչիպիսի անձանց ընդգրկել ցուցակում, այլ ժողովուրդն է որոշում, թե որ տարածքից ով է իրեն ներկայացնելու:

Արփինե Հովհաննիսյանը նաև անդրադարձավ գործող ընտրական օրենսգիրքը ընդունելու ժամանակ խմբակցությունների միջև փոխհամաձայնության:

«Կոնսեսուսը չի եղել ընտրական համակարգի և ընտրական օրենսգրքի շուրջ: Եվ հենց այն քաղաքական ուժը, որը ներկայացրել է այս նախագիծը, կողմ է քվեարկել օրենսգրքի ընդունմանը: Չեմ կարծում, որ քաղաքական տեսանկյունից ինչ-որ մեկը գովաբանական խոսքեր կշռայլեր, եթե ՀՀԿ-ն, օրինակ՝ ես կամ իմ գործընկերներից ոմանք միանային և իրենց անձնական տեսակետը արտահայտելով՝ առաջարկեին այսօր միանձնյա փոփոխել որոշ դրույթներ, օրինակ՝ ստորագրված ցուցակների հրապարակման կամ տեսանկարահանման պահանջը: Վստահաբար կներկայացնեիք պահանջներ,  որ այդ երկու դրույթները եղել են ընդիմության և քաղհասարակության հետ ընդհանուր և լայնամասշտաբ կոնսեսուսի արդյունքում: Կոնսեսուս բառը գործածվել է այս համատեքստում»,-նշեց նա:

Նշենք, որ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում այս օրենքի նախագիծը չէր ընդունվել:

Խորհրդարանն էլ այսօր 39 կողմ, 56 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց այն լիագումար նիստ մտցնելու առաջարկը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել