Ինչպես հայտնել ենք, այսօր վարչապետի հրամանով Արամ Մխոյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
11 ապրիլի 1966 թ., Մարտունու շրջան գ. Աստղաձոր
Կրթություն
2002-2008 թթ. – Հայաստանի պետական ագրարային համալսարան, մասնագիտությունը՝ ագրոնոմիա
Աշխատանքային գործունեություն
1986-1991 թթ. – Արարատի շրջանի Պարույր Սևակ գյուղի այգեպտղաբուծական N 4 սովխոզ՝ մեխանիզատոր, թատերական խմբի ղեկավար
1991-1992 թթ. – «Հայագրոարդ» տրեստ՝ N 3 ՇՄՇ «Արարատարդշին»-ի անվտանգության ինժեներ, վարպետ
2006-2012 թթ. – «Ագրոգար» ՍՊԸ՝ տնօրեն
2010-2015 թթ. – ԼՂՀ վարչապետի խորհրդական
2015-2017 թթ. – ԼՂՀ գյուղատնտեսության նախարար
2018 թ. փետրվարի 26-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական
Այլ տվյալներ
1984-1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 2017 թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: