Երաշխավորվել են  հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստում իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը փետրվարի 22-ին ստորագրել է  162-Ա/2 հրամանը, որով երաշխավորվել են  հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստում իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունները։

«Հրամայում եմ

1. Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորել հետևյալ կազմակերպություններին.

1) «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
2) «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ
3) «Կրթություն առանց սահմանի» ՀԿ
4) «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ

2. Հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանին` պաշտոնապես հրապարակել ընտրության արդյունքները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել