Բաց նամակ Երևանի քույր-քաղաքներին. կոչ է արվում կասեցնել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը

Շուրջ 55 անհատների և կազմակերպություններ հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցությունը»:

Բաց նամակն ուղղվել է Վոլգոգրադի, Ստավրոպոլի, Նիսի, Դոնի Ռոստովի, Անտանանարիվոյի, Բեյրութի, Բրատիսլավայի, Սպահանի, Կարարայի, Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Քիշինևի, Մարսելի, Թբիլիսիի, Բուենոս Այրեսի, Մոնրեալի, Օդեսայի, Սան Պաուլոյի, Վենետիկի, Ռիգայի, Ամմանի, Նովոսիբիրսկի և Անտոնիի քաղաքապետերին:

Պատճենն ուղարկվել է Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սլովակիայի, Իրանի, Իտալիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Բրազիլիայի, Լատվիայի, Հորդանանի դեսպաններին և/կամ պատվո հյուպատոսներին,

Վոլգոգրադի, Ստավրոպոլի, Նիսի, Դոնի Ռոստովի, Անտանանարիվոյի, Բեյրութի, Բրատիսլավայի, Սպահանի, Կարարայի, Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Քիշինևի, Մարսելի, Թբիլիսիի, Բուենոս Այրեսի, Մոնրեալի, Օդեսայի, Սան Պաուլոյի, Վենետիկի, Ռիգայի, Ամմանի, Նովոսիբիրսկի և Անտոնիի տեղական լրատվամիջոցներին:

Հայտարարության մեջ նշվում է․

«Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետարանի կայքէջում նշված է, որ Ձեր քաղաքը հանդիսանում է Երևանի քույր-քաղաքներից, և երկու քաղաքապետարանների միջև ստորագրված է բարեկամության, տարբեր ոլորտներում համագործակցության և փոխօգնության համաձայնագիր։

2018թ․ փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ անցկացվող ավագանու նիստի ժամանակ տեղի է ունեցել աննախադեպ հրապարակային բռնություն ավագանու կին անդամներ Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի նկատմամբ։ Ընդդիմադիր “Երկիր ծիրանի” կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամները ավագանու և մասնավորապես՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունը Երևանի Նուբարաշեն թաղամասում հարակից կալանավայրի կոյուղաջրերի արտահոսման երկար տարիներ անտեսված խնդրին հրավիրելու նպատակով՝ բնակիչների խնդրանքով նիստին ապակե տարաներով բերել էին թաղամասով հոսող կոյուղաջրից։ Նպատակն այն էր, որ ավագանու անդամները  թեկուզ կարճ ժամանակով իրենց կաշվի վրա զգան արտահոսող կոյուղաջրերի գարշահոտության պատճառով կալանավորների և բնակիչների կրած զրկանքները և վերջապես լուծեն տարիներ տևող խնդիրը։ Սակայն ի արձագանք ընդդիմադիր կողմի այս քայլին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով ավագանու այլ անդամները  (հատկապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող ավագանու անդամները) և քաղաքապետարանի աշխատակիցները բառացիորեն հարձակվել են Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա, հրապարակայնորեն ֆիզիկական բռնություն գործադրել նրանց հանդեպ, հայհոյել, կատարել սեռական ոտնձգություն, սպառնացել այլ բռնություններ կատարել, բռնի վտարել են նիստի դահլիճից։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ միայն պատասխանատվություն չի ստանձնել իր հրամանով և ներկայությամբ տեղի ունեցած բռնարարքների համար, այլև շարունակել է ավագանու այս ընդդիմադիր կուսակցության անդամների նկատմամբ վարչական ռեպրեսիաները։ Քաղաքապետարանը նաև որոշում է կայացրել ապօրինաբար սահմանափակել լրատվամիջոցների ներկայությունը ավագանու նիստերին։

Բռնարարքներից անցել է 10 օր, սակայն ավագանու մեծամասնություն կազմող կուսակցությունը՝ Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է նաև խորհրդարանում, ոչ միայն հանդես չի եկել  դատապարտող հայտարարությամբ, այլև արդարացրել է բռնությունները՝ մեղադրելով ավագանու կին անդամներին և հնչեցնելով կոպտագույն սեքսիստական արտահայտություններ։ Որոշ լրատվամիջոցներ նույնպես շարունակում են հրապարակել սեքսիստական ու գենդերային հիմքով բռնությունն ուղղակիորեն արդարացնող հոդվածներ։

Հայաստանի իրավապահ մարմինները նույնպես արձագանքել են մեծ ուշացումով՝ հանրային բողոքի  ու պահանջի ներքո։ Քննություն է կատարվում առավելապես մեղմ պատիժ ենթադրող քրեական հոդվածների շրջանակներում։

Այս բաց նամակով մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ձեզ միակողմանիորեն խզել կամ ժամանակավորապես կասեցնել Երևանի քաղաքապետարանի հետ կնքած բարեկամության մասին համաձայնագիրը, քանի դեռ այս բռնարարքների կատարողներն ու ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեն ենթարկվել պատասխանատվության, և չի փոխվել Երևանի ավագանու ներկայիս կազմը։ Բռնարար և կոռումպացված քաղաքապետով ու ավագանու անդամներով քույր-քաղաք ունենալը պատիվ չի բերում ոչ մի քաղաքի ղեկավարությանն ու բնակչությանը, ուստի կոչ ենք անում Ձեզ կիսել մեր մտահոգությունն ու հրաժարվել բռնարար կառույցի հետ համագործակցությունից։

Հարգանքով,

Աննա Նիկողոսյան

Մարինե Մարգարյան

Աննա Շահնազարյան

Լուսինե Թալալյան

Սուսաննա Գյուլամիրյան

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ

Սոֆյա Մանուկյան

Արմինե Իշխանյան

Նելլի Սարգսյան

Անահիտ Սարգսյան

Ռուզաննա Գրիգորյան

Ալեքս Սարդար

Աննա Ժամակոչյան

Նանա Մանթաշեվա

Լևոն Բարսեղյան, Գյումրու ավագանու անդամ

Մարիաննա Գրիգորյան

Կանանց իրավունքների Տուն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Գևորգ Քեհյան

Կոմունա

Մարիամ Խուրշուդյան

Սևան Պետրոսյան

Անուշ Խաչատրյան

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Մայրանուշ Դավթյան Գևորգյան

Լուսինե Նավասարտյան

Անահիտ Սիմոնյան

Նուարդ Մինասյան

Միլենա Աբրահամյան

Վարդինե Գրիգորյան

Էկոլոգիական իրավունք ՀԿ

Էլվիրա Մելիքսեթյան

Կարեն Հակոբյան

Լալա Ասլիկյան

Մարալ Բավական

Ալիսա Քամալյան

Լիդա Մինասյան

Հանուն Հավասար իրավունքների ՀԿ

«Սևազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնություն

Լառա Ահարոնյան

Հասմիկ Գևորգյան

Միլենա Տադուխեպա

Նելլի Փայտյան

Կարինե Ղազարյան

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Թեհմինե Ենոքյան

Ռուզաննա Ծատուրյան

Սարգիս Խարազյան

Վահան Իշխանյան

Զարուհի Հովհաննիսյան

Լուսինե Սարգսյան

Նակա Դուլի

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Էլմոն Եղնուկյան

Զառա Հարությունյան

Արփի Բալյան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել