Քաղաքապետի որոշումը՝ անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է 669-Ա որոշումը՝ հանձնաժողով ստեղծելու համար:

Որոշման մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի փետրվարի 21-ի հ.457-Ա հրամանը՝ պետության կողմից երաշխավորված անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով.
1.Ստեղծել հանձնաժողով՝  հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ
Կ.Բաբինյան     –     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առողջապահության վարչության պետ
Հանձնաժողովի անդամներ
Գ.Անտոնյան     –     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առողջապահության վարչության պետի տեղակալ
Ս.Բաղդասարյան  –     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առողջապահության վարչության գլխավոր մասնագետ
Մ.Չալաբյան     –     Աջափնյակ վարչական շրջանի սոցիալական
աջակցության տարածքային բաժնի պետ
Ս.Խլղաթյան     –     «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության
նախագահ
Հանձնաժողովի քարտուղար
Ա.Խառատյան    –     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առողջապահության վարչության առաջատար
մասնագետ»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել