Ովքե՞ր են մարտի 11-ին ՏԻՄ ընտրությունների թեկնածուները

2018 թվականի մարտի 11-ին հանրապետության 20 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես թեկանծու է գրանցվել 37 անձ: Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում թեկանածուներին:

Արագածոտնի մարզի Դդմասար համայնքում նախնական գրանցված է եղել երկու թեկնածու: Մեկը համայնքի ներկայիս ղեկավար Օսեյան Ռաշիդը, իսկ մյուսը համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սադոյան Ռուբիկը, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել:

Օսեյան Ռաշիդ

Այսպիսով, միակ թեկանծու Օսեյան Ռաշիդը 62 տարեկան է, ավարտել է Դդմասարի դպրոցը: 1975-1977թթ. ծառայել է  ԽՍՀՄ զինված ուժերում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի երկու որդի և չորս թոռ:

Արդեն 14 տարի է Դդմասարի համայնքի ղեկավարն է:

Նշենք, որ համայնքում կա ընդամենը 130 ընտրող:

Արարատի մարզ Դարբնիկ համայնքում նախնական տվյալներով գրանցվել էր երեք թեկանածու, սակայն նրանցից մեկը՝ Ավետիսյան Սմբաթը ետ է վերցրել փաստաթղթերը, իսկ Վիրաբյան Ռաֆիկը ինքնաբացարկ է հայտարարել:

Գզիրյան Դավիթ

Այժմ գրանցված միակ թեկնածուն համայնքի ներկայիս ղեկավար, ՀՀԿ կուսակցության անդամ Գզիրյան Դավիթն է:

Գզիրյան Դավիթը 43 տարեկան է: Ավարտել է  Երևանի տնտեսա-իրավագիտական համալսարանը: 1995-2001 թթ. աշխատել է ոստիկանության Մասիսի ներքին գործերի բաժնում, 2003-2008 թթ. «ՖԵՌՈ» և «ՀԱՐՐԻ» ՍՊԸ-ներում որպես մենեջեր: 2014 թվականից Դարբնիկ համայնքի ղեկավարն է:  Ծառայել է ՀՀ Ազգային բանակում:  Ամուսնացած է, ունի երկու որդի: Նշենք, որ համայնքն ունի 1042 ընտրող:

Արարատի մարզի Եղեգնավան համայնքում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 2 անձ, որոնցից մեկը՝ Եփրեմյան Տիգրանը ինքնացարկ է հայտարարել: Միակ թեկնածուն համայնքի գործող ղեկավարն է, անկուսակցական Ղազարյան Հովսեփը: 58 տարեկան է:

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և  Մարքսիզմ – Լենինիզմի անվան համալսարանը:

Ունի պահեստային սպայի զինվորական կոչում, անկուսակցական է, ամուսանացած է, ունի մեկ որդի:

Եղեգնավանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է արդեն  22 տարի:

Նշենք, որ համայնքն ունի 1073 ընտրող:

Արարատի մարզի Զորակ համայնքում նախապես առաջադրվել էին 2 թեկնածու, բայց նրանցից անկուսակցական Խաչատրյան Էդուարդը ինքնաբացարկի միջնորդությու էր հայտնել և այժմ գրանցված միակ թեկնածուն Մալոյան Մանուկն է՝ ՀՀԿ-ից:

Մալոյան Մանուկ

70 տարեկան է, ավարտել է  Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը և պետական գյուղատնտեսական ինստիտուտը: 24 տարի է Զորակ համայնքի ղեկավարն է: Ծառայել է Խորհրդային բանակում, Հանրապետական կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նշենք, որ համայնքն ունի 1444 ընտրող:

 

Շարունակելի…

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել