Փետրվարի 12-ին ժամը 21:10-ի սահմաններում «Գավառի» ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին են հաղորդել, որ 31-ամյա մի տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց՝ հրազենային վնասվածքներով ու կոտրվածնքներուվ, ազդրի մեջ էլ՝ գնդակ կա:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Քչեական հետախույզները գտել են դեպքի վայրը՝ Հենրիկ Աբրահամյան փողոց, 3-րդ փակուղի, նաև պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Նախնական տվյալներով տանը հացկերույթ է եղել, որին մասնակցել են մի քանի հոգի, այդ թվում՝ տան տերը: Ընթացքում ներս է մտել Գավառի բնակիչ 43-ամյա Ս.Հ.-ն: Նա և ներկաներից մեկը վիճել են ինչի ժամանկ տղամարդը ատրճանակով կրակել է 31-ամյա տղամարդու վրա: Նրա առողջությանը պատճառվել է ծանր մարմնական վնաս: Կրակոցներից հրազենային վնասված է ստացել նաև ներկաներից մեկ այլ՝ 40-ամյա տղամարդ, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:
Պարզվել է, որ Ս.Հ.-ն կրակել է ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից:
Տանտերը դեպքից հետո հավաքել է պարկուճները, դրանք նետել արտաքնոց, գնդակը թաքցրել վառարանում, մաքրել արյան հետքերը: Նրան մեղադրանք է առաջադրվել հանցագործությունը պարտակելու համար:
Որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Ս.Հ.-ն:
Փետրվարի 22-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: