Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ աշխատանքի սոցիալական աջակցության Աբովյանի տարածքային գործակալության աշխատակից Մ.Ս.-ն մի շարք բնակիչներից որպես կաշառ է պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Փետրվարի 16-ին ոստիկանության կազմակերպված հացավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց այն անձանց շրջանակը, որոնցից Մ.Ս.-ն կաշառք էր պահանջել ու ստացել: Նրանք բաժին հրավիրվաեցին:
Մի կնոջից Մ.Ս.-ն 2013-16թթ-ին պարբերաբար փող էր վերցրել, ընդահնուր մոտ 108 հազար դրամ՝ որպեսզի նա մնա սոցիալական օգնություն ստացողների ցուցակում և ամսական գումար ստանա: մեկ ուրիշից ստացած գումարը կես միլիոնից ավել, երրորդի դեպքում մի փոքր պակաս և այդպես 5 հոգուց ենթադրաբար կաշառք էր վերցրել:
«Ասաց թե ես քեզ նպաստ չեմ տա, քեզ նպաստ չի հասնում, նպաստս կտրեց, 6 ամիս տարավ-բերեց, չարչարեց, վերջում ասաց մենակ էս պայմանով նպաստ կտամ, եթե միա միսը դու ստանաս, մյուս ամիսը՝ բերես տաս մեզ: Այդպես 2 տարուց մեկ տարվա գումարը իրեն եմ տվել»,-իր խոսքում նշել է հարցաքննված կանանցից մեկը:
Մյուս կանանց հարցաքննության արդյունքները միատեսակ էին:
Ոստիկանները Մ.Ս-ին հայտնաբերել են աշխատանքի վայրում, ստուգել ցուցակները, և պարզել, որ ոստիկանության բաժին հրավիրված անձանց անունները ներառված են եղել սոցիալական օգնություն ստացողների ցանկում:
Անհրաժեշտ քննչական գործուղություններ իրականացնելուց հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: