Տավուշում ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. Ա. Հովհաննիսյան

Փետրվարի 22-ին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում զինծառայողին վիրահատության են ենթարկել:

«Հիմա Մուրացանում է, կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել