Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները քննարկեցին կոռուպցիայի ընկալման համաթվի նոր տվյալները

Այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ունկնդիրները քննարկեցին «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրապարակվախ կոռուպցիայի ընկալման համաթիվը:

Նշենք, որ փետրվարի 21-ին հրապարակված հիշյալ հետազոտության համաձայն՝ նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանն իր դիրքերը բարելավել է 2  միավորով՝  ստանալով 35 միավոր: Այդ համաթիվը գնահատվում է 100 միավորով, որտեղ 100-ին մոտ միավորներ ունեցողները կոռուպցիայից մաքուր պետություններն են, իսկ 0-ականները՝ ամենակոռումպացվածները:

Քննարկվեցին Հայաստանի, հարևան պետությունների և նախկին ԽՍՀՄ անդամ երկների կոռուպցիայի ընկալման համաթիվը, այս հարցում առաջատարներին և հետնապահներին:

Դասընթացի ավարտին ունկնդիրներին հանձնարարվեց կատարել հակակոռուպցիոն ընկալման համաթվի  վերջին երեք տարիների համեմատական վերլուծություններ՝ ըստ երկրների աշխարհագրական ընդգրկվածության՝ Արևելյան Եվրոպա, Արևմտայն Եվրոպա, Հարավային և Հյուսինսային Ամերիկա, Ասիա, Աֆրիկա և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել