«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն է կատարվել:
Դրա համաձայն՝ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը՝ բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի, փոխհատուցվում է մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:
Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում վնասը փոխհատուցվում է կառավարության պահուստային ֆոնդի կամ ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:
Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը։
Արտաբյուջետային միջոցների՝ բացառությամբ համայնքային բյուջեների արտաբյուջետային միջոցների, օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Որոշումն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին, սակայն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 18-ին:
Եվգենյա Համբարձումյան