ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածը սահմանում է, որ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ գլուխը նախատեսում է պարտավորությունների դադարման հետևյալ 10 հիմքերը.
- Պարտավորության դադարելը կատարմամբ,
- Հրաժարագին տրամադրելով,
- Պարտավորության դադարելը հաշվանցով,
- Պարտավորության դադարելը պարտապանի և պարտատիրոջ համընկնման դեպքում,
- Պարտավորության դադարելը նորացմամբ,
- Պարտավորության դադարելը պարտատիրոջ կողմից պարտապանին իր պարտականություններից ազատելով,
- Պարտավորության դադարումը կատարման անհնարինությամբ,
- Պարտավորության դադարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հիման վրա,
- Պարտավորության դադարելը քաղաքացու մահով,
- Պարտավորության դադարելն իրավաբանական անձի լուծարմամբ: