ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածը սահմանում է, որ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով: Պարտավորությունների դադարման օրենքով նախատեսված նման հիմքերից է պարտավորությունների դադարումը հաշվանցով: Այդպես՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է միատեսակ հանդիպական այն պահանջի հաշվանցով, որի ժամկետը լրացել է կամ նշված չէ, կամ որոշված է պահանջի պահով: Հաշվանցի համար բավական է մեկ կողմի հայտարարությունը:
Վերոգրյալի հետ մեկտեղ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 427-րդ հոդվածը նախատեսում է նաև հաշվանցի անթույլատրելիության դեպքերը: Պահանջների հաշվանց չի թույլատրվում, եթե`
1) մյուս կողմի դիմումով պահանջի նկատմամբ ենթակա է կիրառման հայցային վաղեմության ժամկետ և այդ ժամկետը լրացել է.
2) դրանք վերաբերում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը.
3) դրանք վերաբերում են ալիմենտի բռնագանձմանը:
Պահանջների հաշվանց չի թույլատրվում նաև օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: