Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրվել

Փետրվարի 19-22- ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ, ինչի արդյունքում համաձայնագիրը նախաստորագրվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայկական և իրաքյան կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել համաձայնագրի ստորագրման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել