Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողը մահացել է հոսպիտալում: Արձակուրդում է եղել, վերադարձել է զորամաս, վատացել է, տեղափոխվել հոսպիտալ։ Հոսպիտալ տեղափոխվելուց 24 ժամ չանցած մահացել է»,-ասաց Հովհաննիսյանը:
Մահվան պատճառը դեռ պարզ չէ։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ալիսա Չիլինգարյան