Ի՞նչ կենսագրություն ունի Վարչական դատարանի նորանշանակ նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա՝ փետրվարի 21-ի հրամանագրի համաձայն Աղասի Դարբինյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Աղասի Դարբինյանի կենսագրությունը։

Դարբինյանը ծնվել է 1981 թվականին Վանաձոր քաղաքում։

Կրթություն

2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2004 թվականին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։

Աշխատանք

2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Արգիշտի-1» ՍՊ ընկերության իրավաբան։

2004 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2006 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։

2006 թվականից մինչև  2009 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ։

ՀՀ Նախագահի 2009 թվականի փետրվարի 27-ի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել