Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 19-ի թիվ 96-Ա հրամանով՝ արդարադատության գնդապետ Գրիգոր Սարգսյանն ազատվել է  ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

ՀՀ ՔԿ նախագահի՝ այսօր՝ փետրվարի 20-ին, ստորագրած թիվ 98-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Զարգարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել