Առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը՝ կառաջացնի նախազգուշացում. նոր նախագիծ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր օրենքի նախագիծը կառավարության առաջարկով կքննարկվի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 21-ի նիստում:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը՝ կառաջացնի նախազգուշացում: Գործող օրենքով՝ նախատեսված է 100 հազար դրամի չափով տուգանք:

Նախատեuված արարքը կրկին անգամ կատարելը՝ նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով, ինչպես նաև հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 100 հազար դրամի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանաջները խախտելը նույնպես կառաջացնի նախազգուշացում:

Նախատեuված արարքը կրկին անգամ կատարելը՝ նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով 100 հազար դրամի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 80 հազար դրամի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գավազդային վահանակների պահպանմանը կամ անվատանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով 80 հազար դրամի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 50 հազար դրամի չափով:

Նախատեuված արարքները տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Արարքը կրկին անգամ կատարելը՝ նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով 70 հազարի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 10 հազարի չափով:

Նախատեuված արարքները տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով 70 հազար դրամի                                 չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 50 հազար դրամի չափով:

Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատելը, օտարման շերտում դրանց տեղադրելը կամ վերատեղադրելը՝  կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ ՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 150 հազար դրամի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 100 հազար դրամի չափով:

Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, կամ երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում դրանց տեղադրման կամ վերատեղադրման սահմանված կարգի կամ տեխնիկական պայմանների խախտումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 100 հազար դրամի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 50 հազար դրամի չափով:

Ընդհանուր oգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից որևէ հաղորդակցուղու տեղադրումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 100 հազար դրամի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով սահմանված նվազագույն աշխատավարձի 100 հազար դրամի չափով:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում հողային աշխատանքների կատարման հետեւանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի նախկին տեսքը չվերականգնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 200 հազար դրամի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 100 հզար դրամի  չափով:

Նախատեuված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել