Ո՞ր դեպքում նպաստի վճարումը չի կարող կատարվել լիազորագրով

Նպաստն անկանխիկ կամ կանխիկ եղանակով վճարվում է նպաստառուի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Անձը կարող է նպաստն ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորել այլ անձի:

Սակայն, «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» 26 հունիսի 2014 թվականի N 635-Ն ՀՀ կառավարության որոշման համաձայն`  լիազորագրով նպաստ չի վճարվում (լիազորագրով նպաստ վճարելը դադարեցվում է), եթե`

1) լրացել է լիազորագրի գործողության ժամկետը.

2) նպաստը լիազորագրով վճարվել է տասներկու ամիս անընդմեջ.

3) լիազորագիրը տալու ամսվանից հետո անցել է տասներկու ամիս

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել