400-600 հազար դրամի տուգանք՝ զանգվածային լրատվության միջոցներով կուսակցությունների համար ոչ հավասար պայմաններ ստեղծելու համար

Զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ կուսակցությունների հիմնադրած մամուլի միջոցների, թեկնածուների, կուսակցությունների նախընտրական քարոզչության իրականացման համար հավասար պայմաններ` եթերաժամ կամ ծավալ, սակագին և այլն չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` 400-600 հազար դրամի չափով: Այս մասին սահմնում է վարչական իրավախախատումների մասին ՀՀ օրենսգիրքը:

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ  հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ և գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` 600-800 հազար դրամի չափով:

Օրենքով սահմանված կարգով որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածը, հեռուստառադիոընկերությունների աշխատակիցների կողմից հեռուստառադիոընկերությամբ ընտրությունները լուսաբանելը և հեռուստառադիոհաղորդում վարելը` առաջացնում են տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` 600-800 հազար դրամի չափով:

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստառադիոհաղորդումները առևտրային գովազդով ընդմիջելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` 300-500 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել