Էդմոն Մարուքյանը ներկայացրել է «Իրավունքի գերակայության մանիֆեստը»

Այսօր՝ փետրվարի 17-ին, տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը:

Համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց «Իրավունքի գերակայության մանիֆեստ» անվանումով փաստաթուղթը, որը հանդիսանալու է կուսակցության առաջիկա գործունեության գլխավոր ուղենիշը.«Այս համագումարում պետք է ընդունենք մի փաստաղթուղթ, որը կոչվում է «Իրավունքի գերակայության մանիֆեստ»:

Այն, ըստ էության, ԼՀ կուսակցության2015 թ-ի դեկտեմբերի 12-ին ընդունած ծրագրի շարունակությունն է և կից փաստաթուղթը: Ելնելով Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից, ընդունելով մանիֆիսետը` կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանի զարգացման երկարաժամկետ անվտանագության և համընդհանուր բարօրության գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Մենք այլ ռեսուրս չունենք այլ մոդելի պետություն կառուցելու համար: Ժողովրդավարության կառուցման հիմնաքարն ու երաշխիքը իրավունքի գերակայության հաստատումն է»,-ասաց նա:

Նրա խոսքով, այս մանիֆեստը հռչակում է այն հիմնարար դրույթները, որոնք պետք է հանգեցնեն Հայաստանում իրավունքի գերկայության հաստատմանը և լիբերալ ժողովրդավարության կայացմանը։

Մանիֆեստում մասնավորապես առանձնացվել են հետևյալ կետերը՝

  • Գործադիր իշխանության լիազորությունների սահմանափակում,
  • Կոռուպցիայի դեմ պայքար,
  • Բաց կառավարություն,
  • Հիմնարար իրավունքներ,
  • Հասարակական կարգ և անվտանգություն,
  • Պետական հարկադրանք,
  • Արդարադատություն քաղաքացիական գործերով,
  • Արդարադատություն քրեական գործերով։

«Փշերի միջոցով` դեպի աստղեր», սա է մեր ճանապարհը»,- ասաց նա:

Իրավունքի գերակայության մանիֆեստը հիմնված է World Justice Project կազմակերպության կողմից մշակված չափորոշիչների վրա, որոնք տեղայնացվել և համապատասխանեցվել են հայաստանյան իրականության և մարտահրավերների հետ։

Նշենք, որ համագումարին ներկա հյուրերի թվում էին «Հանրապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները՝ «Ելք» դաշինքի պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Երևանի ավագանու անդամներ, Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսեն և այլն։ Նրանք ևս հանդես եկան ելույթներով։

Լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել