Ի՞նչ կարգ է նախատեսված տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու համար

ՀՀ Կառավարության 24․11․2005թվականի N 2137-Ն որոշմամբ սահմանված է տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը։ Համաձայն որի՝

Տրանսպորտային միջոցների վրա գովազդը տեղադրվում է`

ա) տրանսպորտային միջոցի տանիքի վրա` առանց լրացուցիչ առարկաների տեղադրման,

բ) թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը,

գ) բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլների թափքերի կողային մակերեսներին (այդ թվում` ֆուրգոնների, կիսակցորդների, կցորդների),

դ) երկաթուղային տրանսպորտում` ուղևորատար վագոններում, բացի պատուհանների մակերեսներից:

  1. Գովազդի մակերեսը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի թափքի ներկված դետալների մակերեսի 30 տոկոսը, որոնց վրա այն տեղաբաշխված է:
  2. Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել արտաքին լուսային սարքավորումներ, որոնք տվյալ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից թույլատրված են կամ նախատեսված: Գովազդի նպատակով չեն կարող օգտագործվել տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքավորումները:
  3. Տրանսպորտային միջոցների վրա տեղադրվում են այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման տեղով չպետք է նման լինեն հատուկ և օպերատիվ տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ սխեմաներին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոններով տրանսպորտային միջոցների վրա տեղադրվելու համար նախատեսված ճանապարհային նշաններին:
  4. Գովազդի համար կարող են օգտագործվել այնպիսի նյութեր, որոնք ունեն լուսանդրադարձնող էֆեկտներ, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված գույների և լուսանդրադարձնող նյութերի, և տեղադրվում են տրանսպորտային միջոցի առջևի մասում` կարմիր, իսկ հետևի մասում` սպիտակ գույնի:
  5. Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, արտաքին լուսավորության սարքավորումները, գրանցման համարանիշերը, թափքի համարը, իդենտիֆիկացիոն համարները, տեղեկատվական գրառումները և սիմվոլները, ինչպես նաև բեռնատարների, կցորդների և ավտոբուսների թափքի հետևի պատի վրա կատարվեն թվանշաններ պարունակող գրառումներ, բացառությամբ հատուկ և օպերատիվ նշանակության տրանսպորտային միջոցների:

Սույն կարգի պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 124․2-րդ հոդվածի համաձայն՝

Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը նախատեսում է 30.000 դրամ տուգանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել