Անձին դիտավորությամբ ՄԻԱՎ-ով վարակելը կպատժվի ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով

Առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նոր նախագիծ: Նոր փոփոխությունների կենթարկվի քրեական օրենսգիրքը:

Այսպիսով, այսուհետ այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) դիտավորությամբ վարակելն, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝ կպատժվի ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նշենք, որ գործող կարգավորմամաբ արարքը պատժվում է 100-200 հազար դրամի չափով տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել