Թբիլիսիում երկու հայ է ձերբակալվել՝ ոսկու կեղծ ձուլակտորներ վաճառելու կասկածանքով

Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի երկու քաղաքացիների։ Նրանք մեղադրվում են Թբիլիսիում բարձր հարգի ոսկու տեսքով տարբեր մետաղներից ձուլակտորներ վաճառելու համար: Այդ մասին հայտնում է Sputnik-Վրաստանը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։

Քննության տվյալներով՝ նրանք վաճառել են իրենց ապրանքը Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտ գտնվող ոսկու բորսայում։

Նրանք ոսկու փոխարեն 100 գրամանոց կեղծ ձուլակտորները են վաճառել, շուկայական գնով՝ 10 հազար լարիով (ավելի քան 4 հազար դոլար): Որպես իրեղեն ապացույց՝ ոստիկանությունն առգրավել է մեկ ձուլակտոր:

Հարուցվել է քրեական գործ՝ «խարդախություն» հոդվածով, ինչը պատժվում է 4-9 տարվա ազատազրկմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել