Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի. Էդուարդ Շարմազանով

Հրայր Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ վերջինս առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Հայտնում է News.am-ը։

Նա հայտնել է, թե Հանրապետական կուսակցությունը որոշել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։

Հրայր Թովմասյանը դեռևս ԱԺ պատգամավոր է մնալու՝ մինչ նշանակումը, իսկ հրաժարականի դեպքում ԱԺ պատգամավոր կդառնա Տաճատ Վարդապետյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել