Ինչպե՞ս է կատարողական թերթը ներկայացվում կատարման

Համաձայն 21.12.2017թ.-ի ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության  Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Օրենքի 2-րդ հոդվածի `սահմանվում է կատարողական թերթ տալու և կատարման ներկայացնելու հետևյալ կարգը:

Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ`

  1. օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
  2. արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.
  3. լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
  4. դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.
  5. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության  Օրենքով սահմանված ժամկետում դատարանը կատարողական թերթ տալիս է` այն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հարկադիր կատարման ծառայություն:

Դատարանը պահանջատիրոջ դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում նրան է տրամադրում հարկադիր կատարման ծառայություն ուղարկած կատարողական թերթի պատճենը:

Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության  Օրենքով սահմանված հիմքով պահանջատիրոջ դիմումով վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել 1 տարվա ժամկետը լրանալուց հետո:

Պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձված կատարողական թերթը դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով կարող է կրկին ուղարկվել  կատարման հարկադիր կատարման ծառայություն, պահանջատիրոջ՝ դատարան ներկայացված դիմումի հիման վրա:

Կատարողական թերթ տալու և կատարման ներկայացնելու հետ կապված վերոնշյալ փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2018թ. ապրիլի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել