Ռուսաստանում YouTube-ը և Instagram-ը կարող են արգելափակվել

ՌԴ կապի և հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆիրովը չի բացառել, որ գործարար Օլեգ Դերիպասկայի հայցի պատճառով մուտքը դեպի YouTubե-ը և Instagram-ը կարող է արգելափակվել: Այս մասին հայտնում  է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե ​​այս ռեսուրսները չեն ենթարկվում Ռուսաստանի օրենսդրությանը կամ չեն կատարում ռուսական դատարանների կայացրած որոշումները, ապա, ռուսական օրենսդրության համաձայն, դրանք կարող են արգելափակվել»,- ասել է Նիկիֆորովը:

Նշենք, որ ավելի վաղ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին հետաքննական տեսանյութ էր հրապարակել Youtube-ում (որը վերահրապարակվել է այլ լարտավամիջոցներում), որտեղ բացահայտվում են ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկային և ՌԴ փոխվարչապետ Էդուարդ Պրիխոդկոյի կողմից կատարված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունները:

Դերիպասկայի ներկայացուցիչը հայտարարել է, որ մեղադրանքները կեղծ են և ինքը մտադիր է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը դատական կարգով: Շաբաթ օրը Կրասնոդարի Ուստ-Լաբինսկու շրջանային դատարանի որոշմամբ «Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակել էր այն ինտերնետ-ռեսուրսների հասանելիությունը, որոնցում ֆիլմի մասին տեղեկություն էր հրապարակված:

«Վեդոմոստի» թերթը փետրվարի 12-ին հայտնել էր, որ Ռուսաստանում Դերիպասկայի հայցադիմումի բավարարման նկատառումներով Instagram-ը և YouTube-ը կարող են արգելափակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել