2017 թ-ի ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 566 քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2017 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ մարմինների, ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները:

Այսպես՝ 2017 թվականին նկատվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի աճ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 2017 թվականի ընթացքում քննվել է 566 քրեական գործ՝ 2016 թ. 534-ի դիմաց։

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 92 քրեական գործ (2016թ.՝ 77 քրեական գործ), 29 քրեական գործ ուղարկվել է նախաքննություն իրականացնող այլ մարմին՝ ըստ ենթակայության, միացվել է 42 քրեական գործ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել