Ո՞ր դեպքերում են հնարավոր երեխայի որդեգրումը առանց ծնողների համաձայնության

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանում է այն դեպքերը, որոնց առկայությամբ հնարավոր է երեխայի որդեգրումն իրականացնել առանց ծնողների համաձայնությամբ:

Վերոնշյալ օրենսգրքի հոդված 119-ի համաձայն երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ`

ա) նրանք անհայտ են, կամ դատարանը ճանաչել է անհայտ բացակայող.

բ) դատարանը նրանց ճանաչել է անգործունակ.

գ) դատարանը նրանց զրկել է ծնողական իրավունքներից.

դ) նրանք դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում և խուսափում են նրան դաստիարակելուց ու պահելուց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել