Քաղաքապետարանի կողմից բնակարանը նվիրատվությամբ հանձնվել է Սևոյաններին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  նոր որոշում է ստորագրել, որով Երևան համայնքի սեփականություն համարվող Եղբայրության փողոցի հ.19 շենքի հ.38՝ 30.05քմ մակերեսով բնակարանը նվիրել Օրբել, Ալեքսանդր, Անգելինա Սևոյաններին և Գրետա Վարդանյանին՝ որպես սեփականություն։

Նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

Պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։

Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել