Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Նշենք նաև, որ մինչ այդ հանցագործության հաղորդում էր տվել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Գլխավոր դատախազությունից նաև նշեցին, որ այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստն ընդհատվեց ծեծկռտուքի պատճառով: Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջուր էին փորձում հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ Նուբարաշեն համայնքում հենց այդպիսի վիճակ է՝ քրեակատարողական հիմնարկի փչացած կոյուղու պատճառով:
Ավելի ուշ ավագանու ընդհատված նիստը վերսկսվեց շտապօգնության և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ: