Հայտնաբերվել է կործանված ԱՆ-148 ինքնաթիռի սև արկղը

Ռուսաստանի Դաշնության Օրսկի քաղաքապետ Անդրեյ Օդինցովը «Վեստի 24»-ին հայտնել է, որ քաղաքի օդանավակայանում աշխատում են 6 հոգեբան և 4 շտապօգնության մեքենա: Հոգեբանները նաև այցելում են զոհվածների ընտանիքներին:

Այս պահին զոհվածների հարազատներին ծանոթացնում են ինքնաթիռում եղած անձանց ցուցակի հետ: Մերձմոսկվայում կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել։ Ցուցակը ներկայացնում է Урал56.ру-ն. Նրնաց թվում են երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն ու ուղևոր Վարսիկ Սևոյանը։ Վերջինս Հայաստանի քաղաքացի է։ Նախնական տվյաներով, նա Գեղարքունիքի մարզի  բնակչուհի է:

«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհվածներ ուղևորների թվում 3 երեխա կա: Նրանցից ավագը 17 տարեկան էր, երկրորդը՝ 13, մյուսը՝ 5: Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել՝ ավիավթարի զոհերի հիշատակին:

Նշենք նաև, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել