ԱՆ-148 ինքնաթիռի կործանման պատճառը  շարժիչներից մեկի խափանումն է եղել

ՌԴ-ում  վթարված ԱՆ-148 ինքնաթիռի կործանման պատճառը  շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Այս մասին հաղորդում է Mash Telegram լրատվականը:

Միևնույն ժամանակ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ հնարավոր է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել  եղանակային պայմանների պատճառով:

Life.ru-ի հաղորդմամբ՝ ավիավթարի վայրում՝ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում, ավելի քան 150 փրկարար է աշխատում: Այստեղ է ժամանել 20 միավոր տեխնիկա:  ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ ավիավթարի առնչությամբ: Նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը:

Հիշեցնենք, որ ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, րոպեներ անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ընկել է ՌԴ  Ռամենսկի շրջանում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքից: Ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամները: Անձնակազմի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, ՌԴ ԱԻ ծառայության փոխանցմամբ, ինքնաթիռի անձնակազմը չի արձագանքում: Ուղևորների շարքում մանկահասակ երեխա կա: Ինքնաթիռը շահագործվում էր 7 տարի: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ինքնաթիռի ընկնելու հետևանքով ողջ մնացածներ չկան:

Life.ru-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը.

Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար

Սերգեյ Ղամբարյան՝ երկրորդ օդաչու

Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի

Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի

Օլեգ Սերգեև՝ տեխնիկ Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ

Մերձմոսկվայում կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել։ Ցուցակը ներկայացնում է Урал56.ру-ն. Նրնաց թվում են երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն ու ուղևոր Վարսիկ Սևոյանը։ Վերջինս Հայաստանի քաղաքացի է։ Նախնական տվյաներով, նա Գեղարքունիքի մարզի  բնակչուհի է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել