Նոր փոփոխություններ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 7-րդ մասով.

«7. Քաղաքացիությունը դադարեցրած կամ հատուկ կացության կարգավիճակի ժամկետը լրացած կամ այդ կարգավիճակից զրկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա անշարժ գույքի պետական ռեգիստրը պարզում է այդ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողի առկայությունը և այդ մասին ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է համապատասխան համայնքի ղեկավարին, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետին»:

Օրենքի այս կարգավորումը ընդունվել է 2018 թվականի հունվարի 16-ին, սակայն ուժի մեջ կմտնի 2018 թվականի փետրվարի 17-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել