ՀԾԿՀ-ն սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջրամատակարարման ծառայության մատուցման սակագինը

Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը  նոյեմբերի 22-ի N 296-Ն որոշմամբ սահմանել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը

Այսպիսով, 135.585 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 162,702 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 23.927 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 28.712 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 31.902 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 38.282 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 15.951 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 19.141 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 9.262 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացված ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 11.114 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել