Նոր փոփոխություններ՝ գործուղումների վերաբերյալ կառավարության որոշման մեջ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ասյօր՝ փետրվարի 9-ին,  նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության որոշման մեջ:

Առաջարկվում է որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5.1-ին կետով.

«Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ տեղափոխման  բնույթ կրող աշխատանքներում աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում կամ քաղաքում, ապա հատուցման գումարը վճարվում է համապատասխան երկրների կամ քաղաքների համար նախատեսված օրապահիկների միջինի չափով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել