Ինչո՞ւ նախագահը, ԱԺ նախագահ և գլխավոր դատախազը չեն կարող լինել անվտանգության խորհրդում

Այսօր՝ փետրվարի 8-ին, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանըխորհրդարանում նշել է, որ անվտանգության խորհուրդը նախագահին կից խորհրդատվական մարմին է, որտեղ անվտանգությանը վերաբերող տասնյակ հարցեր են քննարկվում, բայց այդ մարմնի որևէ որոշում պարտադիր հետևանք չի առաջացնում:

Նրա խոսքով՝ հենց դրանով է պայմանավորված, որ այսօր անվտանգության խորհրդի անդամ կարող են լինել ոչ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, նաև այլ անձինք, որոնք պաշտոն չունեն.«Սահմանադրական նոր կարգավորումներով, թեև կառույցի անունը մնացել է նույնը, գուցե պետք էր կոչել պաշտպանության խորհուրդ, բայց այն հիմա բոլորովին այլ մարմին է, որը պետական կառավարման մարմին է: Երբ ասում են, որ Անվտանգության խորհրդում պետք է լինեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, Գլխավոր դատախազը, ՍԴ նախագահը, ապա պետք է ասեմ, որ այդ մարմինների մասին օրենքներն են նրանց արգելել որեւէ այլ մարմնում պաշտոն զբաղեցնելու»,-նշեց նա:

Բացի այդ, ըստ նրա, եթե այս օրենքով այդ մարդկանց թույլ տրվեր լինել Անվտանգության խորհրդի անդամ, դա կհակասեր իշխանության թեւերի տարանջատման սկզբունքին, որովհետեւ Անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության մարմին է:

«Գործադիր իշխանությանն է վերապահված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը: Սրանով է պայմանավորված այն կազմը, որը սահմանված է օրենքով»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել