Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող որոշ տարածքներ ազատվում են հարկերից

Իրավական ակտերի նախագծերի  հրապարակման միասնական կայքում ֆինանսների նախարարությունը հրապարակել է որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որո­շումը համապատասխանեցնել «Սահ­մանամերձ բնակավայրերում իրականացվող գործու­նեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգավո­րում­ներին:

Նախագծի կարգավորման առարկան մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկն է:

Նախագծում մասնավորապես նշված է. ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդ­վածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» թիվ 30-Ն որոշման վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «համայնքներ» բառը փոխարինել «բնակավայրեր» բառով համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից»:

Ձեզ ենք ներկայացնում նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող  սահմանամերձ համայնքների ցանկը:

ՀՀ Արարատի մարզ

1. Երասխ

1.1. Պարույր Սևակ

ՀՀ Վայոց ձորի մարզ

2. Խաչիկ

3. Խնձորուտ

4. Սերս

5. Նոր Ազնաբերդ

6. Բարձրունի

ՀՀ Գեղարքունիքի մարզ

7. Վահան

7.1. Ճամբարակ

ՀՀ Տավուշի մարզ

8. Ներքին Կարմիր աղբյուր

9. Ոսկեվան

10. Չորաթան

11. Կողբ

12. Վազաշեն

13. Բերքաբեր

14. Չինարի

15. Արծվաբերդ

16. Ծաղկավան (Իջևանի շրջան)

17. Մոսեսգեղ

18. Դովեղ

19. Պառավաքար

20. Բերդավան

21. Բարեկամավան

22. Կոթի

23. Բաղանիս

24. Սարիգյուղ

25. Այգեձոր

26. Կիրանց

27. Այգեպար

28. Սևքար

29. Այգեհովիտ

30. Ոսկեպար

31. Վերին Կարմիր աղբյուր

32. Բերդ

33. Ազատամուտ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել